Կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ-որ պահի ԱՄՆ 76% բաժնեմասից 25%-ը կարող է ձեռք բերել հենց Ադրբեջանը. Հակառակ իշխանական իդիլիայի՝ TRIPP-ի ռիսկերի մասին ահազանգերը շարունակվում են

Հակառակ իշխանությունների խաղաղական իդիլիայի՝ տարբեր շրջանակներ՝ այդ թվում մասնագիտական, շարունակում են ահազանգել TRIPP-ի ռիսկերի մասին:

Միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաշվի առնելով, որ Դավոսում Ալիև-Թրամփ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը (առանց Նիկոլ Փաշինյանի, ում հետև նաև չի եղել երկկողմ հանդիպում)։

Հաշվի առնելով նաև, որ Թրամփի հետ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի նախագահը հանդիպումներ է ունեցել մի շարք առաջատար ներդրումային ու ենթակառուցվածքների կառավարման համաշխարհային անուն ունեցող կազմակերպությունների ղեկավարների՝ այդ թվում, օրինակ, BlackRock-ի ներկայացուցիչների հետ, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ որ մի պահի ԱՄՆ այդ 76% բաժնեմասից օրինակ 25%-ը կարող է ձեռք բերել հենց Ադրբեջանը՝ հատկապես որ Բաքուն ժամանակին պատրաստակամություն էր հայտնել թե ֆինանսավորել և թե կառուցել նախագիծը։

Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ առնվազն կարելի է չբացառել, որ նախագծի պատկանելիության իրավունքը ընթացքում կարող է բաշխվել հետևյալ կերպ․ 24% (Հայաստան), 25% (Ադրբեջան), 51% (ԱՄՆ) տարբերակը։ Կամ, օրինակ, 24:24:52»

Ի դեպ, նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էր նույն ահազանգը հնչեցրել:

«TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ռազմավարական գործընկերության պայմանագրեր է կնքել ամերիկյան խոշորագույն ներդրումային հիմնադրամների՝ Brookfield Asset Management-ի, BlackRock-ի և GIP-ի հետ: Ենթադրվում է համագործակծություն՝ այդ թվում նաև ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ ոլորտներում:

Ո՞րն է երաշխիքը, որ հենց այս խողովակով Ադրբեջանն իր մասնաբաժինը չի ստանա TRIPP կառուցապատման իրավունք ստացող ընկերության ամերիկյան բաժնեմասի 74%-ի մեջ»,- գրել էր Հայկ Մամիջանյանը:

Տեսանյութեր

Լրահոս