«Խնդիրը պատերազմը չէ, այլ՝ տնտեսական ծանր վիճակը». Թուրքիա մեկնած իրանցիներ
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի Աղրը նահանգ ժամանած Իրանի քաղաքացիները նշում են, որ իրենց երկիրը լքելու հիմնական պատճառը կապ չունի անվտանգային իրավիճակի, ռազմական գործողությունների կամ անմիջական պատերազմի վտանգի հետ, այլ՝ խորացող տնտեսական ճգնաժամի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրանց խոսքով՝ ապրուստի թանկացումը, գործազրկությունը և եկամուտների կտրուկ նվազումը ստիպում է փնտրել աշխատանքի և ապրուստի այլ հնարավորություններ հարևան Թուրքիայում։
Լրատվամիջոցը նշում է, որ տարածաշրջանում Իրանից Թուրքիա արտագաղթողների թիվը վերջին շրջանում աճի միտում է ցուցաբերում՝ հատկապես սահմանամերձ նահանգներում։



