Թրամփի ամենամտերիմ սենատորը սպառնացել է Թուրքիային և Սիրիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամտերիմ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի հասցեին՝ կապված Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա քննադատել է Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի գործելաոճը՝ հիմնվելով իր աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, որի համաձայն՝ Սիրիայի կառավարությունը և Թուրքիան քրդական ուժերի դեմ նոր գործողություններ կարող են իրականացնել:

Գրեհեմը նշել է, որ չի ընդունի և չի հանդուրժի «իրենց քուրդ դաշնակիցների դեմ հարձակումը»՝ ընդգծելով, որ այդ ուժերը առանցքային դեր են ունեցել «Իսլամական պետություն» (İŞİD) ահաբեկչական խմբավորման պարտության գործում։ ԱՄՆ սենատորը նաև զգուշացրել է, որ նման քայլերը կարող են արժանանալ Վաշինգտոնի կոշտ արձագանքին։ Այս համատեքստում Գրեհեմը կոչ է արել Սիրիայի իշխանություններին և Թուրքիային «խելամիտ ընտրություն կատարել»:

Թուրքական մամուլում Գրեհեմի հայտարարությունը որակվել է որպես «լկտի և մեծամիտ»:

Տեսանյութեր

Լրահոս