Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում «փոխանակման» տրամաբանության մասին խոսելուց, արդյո՞ք վարձկանները շատ ավելի վաղ չէ, որ հանձնված են եղել. Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր 4 հայրենակցի վերադարձը Բաքվից կապ չունի սիրիացի երկու վարձկանին վերադարձնելու հետ, դա փոխանակում չէ:

Պարզապես ծիծաղելի է մտածել, թե բանալ զուգադիպություն էր, որ սիրիացի երկու վարձկանները հանձնվում են կամ դրա մասին հայտարարվում է հենց այն օրը, երբ մեր չորս հայրենակից է վերադառնում Բաքվից:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում «փոխանակման» տրամաբանության մասին խոսելուց:

Նախ, որովհետեւ բուն նպատակը քարոզչությունն է, իսկ այդպես՝ քարոզչական էֆեկտը թուլանում է, նվազում է «դիվանագիտական հմտության» եւ «խաղաղության» էֆեկտը: Երկրորդ, խուսափում է ասել «փոխանակում», որովհետեւ Հայաստանը տալիս է բացահայտված վարձկանների, իսկ Ադրբեջանը՝ պարզապես ուժով առեւանգված քաղաքացիների, որոնց պատանդառել է Բաքվում:

Եվ երրորդ. արդյո՞ք վարձկանները շատ ավելի վաղ չէ, որ հանձնված են եղել, պարզապես այդ մասին հայտարարվել է այսօր: Իսկ չորս մեր հայրենակիցները վերադարձել են իսկապես ոչ «փոխանակման» տրամաբանությամբ, այլ Թրամպի ուղու շրջանակային համատեղ հայտարարության «դիմաց»:

Այս մասով նկատենք նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի արձագանքը այդ հայտարարությանը: Խոսնակը ասել է, թե «շրջանակային փաստաթղթի ընդունումը կարեւոր է Հայաստանի պարտավորությունների տեսանկյունից»:

Տեսանյութեր

Լրահոս