Այդքան է գնահատվել աշխատանքը, ես չեմ եղել գնահատողը. Սինանյանը՝ 5-7 մլն դրամի պարգևավճար ստանալու մասին
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանն իր աշխատանքի գնահատականն է համարում ստացված պարգևավճարը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ստացել եմ այնքան, որքան բոլորը։ Դա կառավարության որոշումն է եղել, աշխատանքի գնահատականն է»,- նշեց Սինանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ազնի՞վ է համարում այդ չափի պարգևավճարը (մոտ 6-7 մլն դրամ), Սինանյանը պատասխանեց՝ գնահատողն ինքը չի եղել, հետևաբար այդ հարցին չի կարող պատասխանել։
