Բաժիններ՝

ԿԲ-ն հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք ֆինանսական ծառայություներ մատուցելու լիցենզիա ունեն

Հայաստանի կենտրոնական բանկի կայքում տեղադրվել է ցանկ, որտեղ առկա է տեղեկատվություն այն կազմակերպությունների մասին, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայությունների մատուցման առաջարկով:

ԿԲ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայությունների մատուցումը կարգավորվում է օրենսդրությամբ, և նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները։

«Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի (www.cba.am) «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում և վերահսկողություն» բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով»,– նշված էԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031