Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտտնում են ՊՆ-ից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։



