G7-ի առաջնորդները ցանկանում են ստանալ Թրամփի աջակցությունը Ուկրաինային անվտանգության երաշխիքի տրամադրման հարցում

G7-ի մի շարք երկրների առաջնորդներ ծրագրում են Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում նրա աջակցությունը ստանալու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցելու են Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Քննարկումների առանցքում կլինի Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը։FT-ի տվյալներով՝ Կիևի դաշնակիցները ցանկանում են միանալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսվող հանդիպմանը՝ նրա աջակցությունը ստանալու համար։ Նշվում է, որ պաշտոնյաները ներկայում քննարկում են հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք հանդիպման մանրամասները։

Տեսանյութեր

Լրահոս