Բաժիններ՝

Ոնց տուգանել եք, տենց էլ կվճարեք

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) ստացված տեղեկությունների համաձայն` ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային վարչության-տեսչության պետ Արթուր Հակոբյանը տեղեկանալով, որ իր բաժնի աշխատակիցներն իր ընկերներից մեկի բիզնեսի վերաբերյալ կազմել են արձանագրություն 250.000 ՀՀ դրամ տուգանքի չափով՝ չգրանցված աշխատակցի կամ ՀԴՄ կտրոն չտպելու համար, զայրացել է և ստիպել է այդ աշխատակիցներին իրենց միջոցներից վճարել այդ գումարը։ Տեսուչները չունենալով այլընտրանք` կատարել են պահանջը։

Ստացվում է, որ ՊԵԿ-ում փաստացի անթույլատրելի է որևէ վարչության ղեկավարի, հարազատի կամ ծանոթի վերաբերյալ իրավախախտման մասին արձանագրություն կազմել։ Տեղեկություններ կան, որ ՊԵԿ ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանը տեղյակ է եղելությունից, սակայն լռում է։

Տեսանյութեր

Լրահոս