Փորձագետը պատմել է, թե որտեղ է Ռուսաստանում արդյունահանվում ամենամաքուր նավթը

Ռուսաստանի նավթի արտադրության մեկ երրորդը ստացվում է ծծմբի ցածր պարունակությամբ նավթից, որը ամենամաքուր տեսակն է։ Նավթագործ մասնագետները այն արդյունահանում են Արևմտյան Սիբիրի ավանդական շրջաններում և Արևելյան Սիբիրի համեմատաբար նոր շրջաններում: Այս մասին РИА Новости- հետ զրույում ասել է Վառելիքաէներգետիկ համալիրի վերլուծական կենտրոնի նավթի և գազի խորհրդատվական բաժնի նախագծի ղեկավարըԿիրիլ Շաշկինը:

Շաշկինի խոսքով՝ Ռուսաստանում նավթի արտադրության 32%-ը ստացվում է ծծմբի ցածր պարունակությամբ։ Տվյալները հիմնված են 2024 թվականի վերջի արդյունքների վրա։

«Ծծմբի ցածր պարունակությամբ նավթի արտադրության կառուցվածքում գերակշռում են Արևմտյան Սիբիրի ավանդական շրջանները՝ Խանտի-Մանսիի ինքնավար շրջանը և Յամալո-Նենեցի ինքնավար շրջանը։ Ավելին, Արևելյան Սիբիրի համեմատաբար նոր շրջանները նույնպես արտադրում են ծծմբի ցածր պարունակությամբ նավթի զգալի ծավալներ. 11%-ը՝ Կրասնոյարսկի երկրամասում, 10%-ը՝ Յակուտիայում և 8%-ը՝ Իրկուտսկի մարզում»,- ասել է Շաշկինը՝ մեջբերելով իր հաշվարկները։

Տեսանյութեր

Լրահոս