ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Գառնիում կաթողիկոսի հասցեին արված արտահայտությունը

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է արդյոք Գառնիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի եկած անձանցից մեկի արտահայտությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ դատախազությունից։

Իշխանական Civic.am-ի լրագրողը եկեղեցու բակում հավաքվածներին հարցրել էր` «ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», ի պատասխան նրանցից մեկն ասել էր՝ «մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»։

«Եթե դատախազությունը պարզի, որ կա հանցակազմ, ապա գործը ՀՀ քննչական կոմիտե կուղարկի վարույթ նախաձեռնելու համար»,– նշել են դատախազությունից:

Լրատվամիջոցների տեղեկություններով` նշված արտահայտության հեղինակը Էդվարդ Ստեփանյանն է, որը Գառնիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսության աշխատակից է, զբաղվում է ջրաչափերի հետ կապված սպասարկման աշխատանքներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031