Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի շրջաններում ձյուն է

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Սարավան-Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս