Գերմանիան Ուկրաինային է փոխանցել 9-րդ IRIS-T համակարգը

Գերմանիան Ուկրաինային է մատակարարել իր 9-րդ IRIS-T հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը․ գրում է unian.net-ը։

Տեղեկատվության համաձայն՝ բարձրտեխնոլոգիական IRIS-T հրթիռները կարող են արագ մանևրել, թիրախներ խոցել ինչպես բախման ուղղությամբ, այնպես էլ հետապնդման ժամանակ, և ունեն բարձր զգայուն ինֆրակարմիր ուղղորդող գլխիկներ։ Դրանք կարող են խոցել ժամանակակից ինքնաթիռները, ներթափանցել դրանց պաշտպանություն և տարբերակել իրական թիրախները խայծերից։

Ներկայում օգտագործվում է IRIS-T համակարգերի երկու տեսակ՝ SLS (կարճ հեռահարության)՝ մինչև 12 կմ հեռահարությամբ և մինչև 8 կմ բարձրությամբ, և SLM (միջին հեռահարության)՝ մինչև 40 կմ հեռահարությամբ և մինչև 20 կմ բարձրությամբ։

IRIS-T-ն գերմանական Diehl Defense ընկերության արտադրած ժամանակակից հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ է։ Համակարգը նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների խոցման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031