ԱՄՆ Գերագույն դատարանը արգելափակել է Իլինոյս նահանգ Ազգային գվարդիա ուղարկելու Թրամփի որոշումը

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ Իլինոյս նահանգ Ազգային գվարդիա ուղարկելու վերաբերյալ. դատարանը 6 կողմ, 3 դեմ ձայներով մերժել է վարչակազմի հայցը։ Գերագույն դատարանի կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ այս նախնական փուլում կառավարությունը չի կարողացել մատնանշել այն օրինական հիմքերը, որոնք թույլ կտային զինվորականներին Իլինոյսում իրականացնել իրավապահ կամ օրինաստեղծ գործունեություն։

Հոկտեմբերի 4-ին Դոնալդ Թրամփը հրամայել էր Իլինոյսի Ազգային գվարդիայի շուրջ 300 զինծառայողի անցնել ակտիվ դաշնային ծառայության՝ հիմնականում Չիկագո քաղաքում և դրա շրջակայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031