Զելենսկին մտադիր է Թրամփի հետ քննարկել ամենախնդրահարույց հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Ռուսաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի մանրամասները, մասնավորապես՝ տարածքային հարցը, որը մնում է բանակցությունների ամենախնդրահարույց հարցը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Մենք պատրաստ ենք հանդիպել Միացյալ Նահանգների հետ ղեկավարության մակարդակով՝ քննարկելու զգայուն հարցեր։ Տարածքային վեճերի նման հարցերը պետք է քննարկվեն ղեկավարության մակարդակով»,- մեջբերում է հրատարակությունը Ուկրաինայի նախագահի խոսքերը։

Reuters-ը գրում է, որ Կիևն այժմ ճնշում է գործադրում Վաշինգտոնի վրա՝ «փոխելու խաղաղության ծրագիրը», համարելով, որ դրա պայմանները «Ուկրաինային անպաշտպան են թողնում Ռուսաստանի ապագա հարձակումներից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031