Բաժիններ՝

Կամբոջայում հայտնել են Թաիլանդի կողմից F-16 կործանիչներով գրոհի մասին

Կամբոջան հայտնել է, որ թաիլանդական F-16 կործանիչները կրկին հարձակվել են երկրի վրա՝ ներխուժելով սահմանից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդում է Khmer Times թերթը՝ հղում անելով Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարությանը:

Ըստ գերատեսչության՝ դեկտեմբերի 24-ի առավոտյան մոտավորապես ժամը 10:00-ին «Թաիլանդը F-16 կործանիչներով վեց ռումբ է նետել Կամբոջայի հյուսիս-արևմուտքի Բատամբանգի նահանգի Բանանի շրջանում»:

«Բնակիչները ստիպված են եղել փախչել Թաիլանդի օդային ագրեսիայից», – նշել են Պաշտպանության նախարարությունում:

Ավելի վաղ Khmer Times-ը հաղորդել էր, որ Կամբոջայի սահմանամերձ շրջանների վրա Թաիլանդի հրետանու և օդուժի հարվածների պատճառով ավերվել և ոչնչացվել են 111 մասնավոր տուն, հինգ դպրոց, երեք բժշկական կենտրոն, շուկա, պահեստներ, մի քանի հին տաճարներ և մեհյաններ, 11 վարչական շենք, հինգ հյուրանոց, մի քանի կամուրջ, բենզալցակայան և 28 ավտոմոբիլ:

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին բախումները հրազենի կիրառմամբ վերսկսվել են դեկտեմբերի 7-ին: Հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են մեկը մյուսին։

Դեկտեմբերի 22-ին Կուալա Լումպուրում Հարավարևելյան Ասիայի երկրների արտգործնախարարները հանդիպում էին անցկացրել, որին մասնակցել էին նաև Թաիլանդի և Կամբոջայի արտգործնախարարները։ Համաձայնություն էր ձեռք բերվել, որ դեկտեմբերի 24-ին հանդիպում կկայանա երկու երկրների պաշտպանության նախարարների միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031