Թուրքիան հացի սպառմամբ աշխարհում 1-ինն է

Համաշխարհային բանկի (ՀԲ) տվյալների համաձայն՝ Թուրքիան աշխարհում 1-ինն է մեկ շնչին բաժին ընկնող տարեկան հացի սպառման ցուցանիշով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակված տվյալների՝ Թուրքիայում 1 անձի հաշվով տարեկան սպառվում է միջինը 199.6կգ հաց։ Երկրորդ տեղում է Սերբիան է՝ 135 կգ ցուցանիշով, երրորդում՝ Բուլղարիան՝ 131.1 կգ ցուցանիշով։ Ամենացածր սպառումը գրանցվել է Հնդկաստանում՝ մեկ շնչի հաշվով տարեկան ընդամենը 1.75 կգ:

«ՀԲ»-ն կանխատեսել է նաև 2025-ին համաշխարհային հացի արտադրությունից ստացվող եկամուտի չափը: Ըստ այդմ՝ այն կհասնի մինչև 533.4 մլրդ դոլարի՝ գրանցելով տարեկան ավելի քան 6 տոկոսանոց աճ:

Փորձագետների գնահատմամբ՝ Թուրքիայում հացի բարձր սպառումը պայմանավորված է ինչպես ավանդույթներով, այնպես էլ սոցիալ-տնտեսական գործոններով։

Տեսանյութեր

Լրահոս