ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Դեկտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել է Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված անչափահասների, այդ թվում՝ օտարերկրացիների, ինչպես նաև իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց հետ։

Պաշտպանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նշված անձանց խցերով և կացարաններով, ծանոթացել պահման պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների իրացման հնարավորություններին։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը երեխաներին և ազատությունից զրկված տղաներին հանձնել է նախատոնական նվերներ։

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների էական բարելավումը, մասնավորապես՝ երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների, ինչպես նաև խցերի վերանորոգումն ու կահավորումը` միևնույն ժամանակ կարևորելով, որպեսզի այդ բարեփոխումները լինեն շարունակական: Պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքը նպաստում է ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ իրականացմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻՊ աշատակազմի այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031