Բաժիններ՝

Պետքարտուղարությունը տարվա սկզբից չեղյալ է հայտարարել 85 000 ոչ ներգաղթային վիզա

ԱՄՆ պետքարտուղարությունը նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի արշավի շրջանակում 2025 թ. հունվարից ի վեր չեղարկել է 85 000 ոչ ներգաղթային վիզա։ Այս մասին նշվում է Պետքարտուղարության 2025 թվականի վերջնական զեկույցում։

«Պետքարտուղարությունը ստորագրել է յոթ «Անվտանգ երրորդ երկրների համաձայնագրեր»՝ արտաքսումները արագացնելու և հեշտացնելու համար, և այս տարվա հունվարից ի վեր չեղարկել է ավելի քան 85 000 ոչ ներգաղթային վիզա», – նշվում է զեկույցում։

Գերատեսչությունը նաև նշում է, որ ԱՄՆ հարավային սահմանի անօրինական հատման փորձերի թիվը այս տարի նվազել է 99%-ով։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ արտաքսման գործողությունը։

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում Պետքարտուղարության աջակցությամբ մասնագիտացված ստորաբաժանումների կողմից օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամների և թմրավաճառների ձերբակալմանը։

Նաև ընդգծվում է, որ Պետքարտուղարության աջակցությամբ իրավապահ մարմինները Մեքսիկայում առգրավել են մեթամֆետամին արտադրելու համար օգտագործվող 350 տոննա քիմիական նյութեր, Պերուում ոչնչացրել են կոկա բույսի ավելի քան 80 000 ակր ապօրինի պլանտացիա, իսկ Սալվադորում առգրավել գրեթե 680 կգ կոկաին:

Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Պետքարտուղարության աջակցությամբ թմրանյութերի դեմ պայքարի ստորաբաժանումները խափանել են ապօրինի եկամուտների հիմնական հոսքերը՝ Տանզանիայում ապամոնտաժելով թմրամիջոցների լաբորատորիաներ և բռնագրավելով ֆենտանիլ արտադրելու համար օգտագործվող 14 տոննա նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031