Բաժիններ՝

«Nissan»-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրшերթի է ենթարկել 13-ամյա տղայի

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գեղամ Մ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղիի գլխավոր ճանապարհին՝ դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա տղայի։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վարորդը հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031