Բաժիններ՝

Աճառյան-Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են «Kia»-ն ու «Honda»-ն

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան–Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Ասքանազ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բախման հետևանքով «Honda»-ն կողաշրջվել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վարորդը դեպքի վայրը լքել է։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։ «Kia»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրը լքած «Honda»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031