Բաժիններ՝

Արարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդին

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում Մասիս քաղաքից դեպի Երևանի ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան տանող ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտված շանը և երբ իջել է, որ տեսնի՝ շանը ինչ է պատահել, մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենա բախվել է կայանված մեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել վարորդին։

Ավտովթար-վրաերթի հետևանքով վիրավոր վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031