Բանակցություններում գրանցվել է իրական առաջընթաց․ Ումերով

Վերջին երկու օրերի ընթացքում ուկրաինա-ամերիկյան բանակցությունները եղել են կառուցողական և արդյունավետ, գրանցվել է իրական առաջընթաց. այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

«Հուսով ենք՝ օրվա վերջում կհասնենք համաձայնության, որը մեզ կմոտեցնի խաղաղությանը։ Այս պահին լրատվամիջոցներում շատ աղմուկ և անանուն ենթադրություններ կան։ Խնդրում եմ, մի տրվեք խոսակցություններին և սադրանքներին։

Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների գլխավորած ամերիկյան թիմը չափազանց կառուցողականորեն աշխատում է Ուկրաինային օգնելու գտնել երկարատև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղի։ Ուկրաինական թիմն անչափ շնորհակալ է նախագահ Թրամփին և նրա թիմին իրենց գործադրած բոլոր ջանքերի համար»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031