Ռուսական հատուկ ծառայությունները Վորոնեժում ադրբեջանցիների են ձերբակալել

Ռուսաստանի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը (SOBR) գործողություն է իրականացրել Վորոնեժի մարզում գտնվող ադրբեջանցիների դեմ: APA-ի ռուսական բյուրոն հաղորդում է, որ այս մասին նշել են տեղական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակումների՝ գործողության արդյունքում ձերբակալվել են մի քանի ադրբեջանցիներ։ Ռուսական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ ձերբակալվածների թվում է եղել Նիյազ Զահիդով անունով մի անձ, որը քրեական աշխարհի անդամ է եղել և վերահսկում էր Ալեքսեևսկի շուկան։

Հաղորդվել է, որ Զահիդովից խլել են Ռուսաստանի Դաշնության անձնագիրը, և նա ուղարկվել է անօրինական միգրանտների համար նախատեսված կալանավայր։

Տեսանյութեր

Լրահոս