Ծխելը թողնել ցանկացող կանանց մի քանի խորհուրդ են տվել
Գինեկոլոգ Կամիլ Բախտիյարովը մի քանի խորհուրդ է տվել ծխելը թողնել ցանկացող կանանց։ Նա դրանք հրապարակել է Տելեգրամի իր ալիքում։
Բախտիյարովը խոստովանել է, որ ծխելը թողնելը միշտ սթրեսային է օրգանիզմի համար, սակայն դրական ազդեցությունները ի հայտ են գալիս վերջին ծխախոտը ծխելուց հետո մի քանի շաբաթ անց։ Բժշկի խոսքով՝ ծխելը թողնելը բարելավում է օրգանների արյան շրջանառությունը, վերականգնում է հորմոնալ հավասարակշռությունը, կարգավորում է ձվարանների գործառույթը և նվազեցնում քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը։
Ծխելը թողնելու համար գինեկոլոգը խորհուրդ է տվել մոտիվացիա գտնել։ Դա կարող է լինել սեփական առողջության մասին մտահոգությունը կամ առողջ երեխա ունենալու ցանկությունը, բացատրել է բժիշկը։
Բժիշկն առաջարկում է օգտագործել սթրեսի նվազեցման տարբեր մեթոդներ, ինչպիսիք են սպորտային վարժությունները, շնչառական վարժությունները, կամ թերապիան։ Բախտիյարովը խորհուրդ է տալիս գտնել համախոհ մարդկանց։ «Կան սոցիալական ցանցեր և անձնական հանդիպումներ. աջակցության շնորհիվ գործընթացն ավելի հեշտ կլինի»,- եզրափակել է նա։
