Մոսկվայում հայերը Փաշինյանին «դիմավորել են» բազմամարդ բողոքի ցույցով․ Baza

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Ռուսական Baza տելեգրամյան ալիքի հաղորդմամբ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ՝ Հայկական նրբանցքում, մոտ 300 մարդ էին հավաքվել Փաշինյանի դեմ բողոքի ակցիային, այդ թվում՝ հոգևորականներ, ակտիվիստներ և ՌԴ հատուկ ռազմական գործողության  մարտիկներ։

Ըստ հրապարակման, ցուցարարները հակասահմանադրական էին որակում ՀՀ  իշխանությունների կողմից հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները։ Հաղորդվում է նաև, որ ակցիան կազմակերպվել է հենց Փաշինյանի այցի առիթով։

Հիշեցնենք, որ այս գիշեր Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավն ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։ Այս մասին հայտնել էր Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Տեսանյութը՝ այստեղ.

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031