Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար՝ փոխարինելով պաշտոնից ազատված Անդրեյ Երմակին։
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասում հարևանների վեճն ավարտվել է սպանությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ որպես Միջազգային ծովային կազմակերպությունում (IMO) Հայաստանի մշտական ներկայացուցիչ, մասնակցել է Լոնդոնում կայացած՝ կազմակերպության 34-րդ վեհաժողովին։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Ստամբուլում հանդիպեցի Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնության ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպմանը։
Վրաստանի իշխանությունները վրաց-ամերիկյան հարաբերություններում քայլ են արել և այժմ սպասում են ԱՄՆ-ի պատասխանին: Այս մասին Sputnik Грузия-ի փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի խոսնակը։
Ինդոնեզիայի Սումատրա կղզում անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի, շաբաթ օրը հայտարարել է երկրի աղետների հետևանքների մեղմացման գործակալության ղեկավարը:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է տարածել:
Իշխանությունը Գրողների և Նկարիչների Միությունների շենքերը պետականացնելու գործընթացը մեկնարկելուց գրեթե մեկ տարի անց որոշել է պետականացնել նաև Ժուռնալիստների միության գույքը։
Լիբիայի արևելքում գտնվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ագիլա Սալեհը կոչ է արել երկրի Բարձրագույն ազգային ընտրական հանձնաժողովին անհապաղ կիրառել ուղիղ նախագահական ընտրությունների մասին օրենքը և հնարավորինս շուտ նախագահական ընտրություններ անցկացնել։
Քիչ առաջ ողջունելով Հատիսի գագաթին շինարարական աշխատանքներով զբաղվող շուրջ 300 կամավորներին` Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօր երեկոյան հանդես է գալու կարևոր ուղերձով։
Ռուսաստանի Դաշնության Կրոնշտադտ քաղաքի «Հայրենասեր» զբոսայգում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ նավատորմի հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Ստեփանի Տեր-Իսահակյան) կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականներ, Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի, ինչպես նաև քաղաքի վարչակազմի ներկայացուցիչներ։
Նոյեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդի խճուղում երեխան գրկին մի կին կանգնեցնելով Պարեկային ծառայության մեքենան՝ հայտնել է, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է, պետք է շտապ հասցնել հիվանդանոց:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով, իսկ Գևորգ Ներսիսյանի որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանքը՝ 3 ամսով:
Տեսել են ձեռքերը բռնած քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ ու շատով մեկին ծեծող թաղապետ։ Տեսել են իր պարտությունը քաղաքացիական պատերազմով կոծկելու պատրաստ Նիկոլ։
«Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով ներկայացնում եմ Հայաստանի և Արաբական աշխարհի համագործակցության ամբողջական հայեցակարգը։
Հայաստանի արտաքին առևտուրն այս տարի մեծապես կրճատվել է։ Ավելի մեծ է հատկապես արտահանման կրճատումը։ Արտահանումը գրեթե կիսով չափ նվազել է։ Եթե անցած տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից 10.6 մլրդ դոլարի ապրանք էր արտահանվել, այս տարի արտահանվել է 5.6 միլիարդի ապրանք։
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ:
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ֆ․-ն իր վարած «Hyundai» բեռնատարով Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։
Երևանում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է, դեկտեմբերի 2-ի գիշերը հնարավոր է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է Թբիլիսիում դատարանի շենքը հրկիզելու փորձի համար:
Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը:
Հայ քրիստոնյաներս պարտավոր ենք կանգնել մեր եկեղեցու կողքին. Պատարագի մասնակից
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այս մասին տեղեկացրել են ՆԳ նախարարությունից։ Հանդիպումը միտված էր ամրապնդելու երկկողմ հարաբերությունները և գնահատելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Օծյալ կաթողիկոսին բան չի կարելի ասել. դա մեղքերի մեղքն է. Պատարագի մասնակից
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։
Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Թուրքիայում գտնվող Հռոմի Պապ Լևոն 14-րդն այցելել է Ստամբուլի հայտնի Սուլթանահմեթ մզկիթ (Կապույտ մզկիթ)։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։