Բաժիններ՝

Անահիտ Մանասյանն ու Լաուրա Միլնը քննարկել են առաջիկա ծրագրերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձել են 2025 թվականին իրականացված համատեղ նախաձեռնություններին և քննարկել առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղիները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել արդյունավետ համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930