Բաժիններ՝

Բյուրեղավանի գործարաններից մեկում բռնկված հրդեհը նյութական վնաս է հասցրել

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայւն և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարոյան փողոցում գտնվող ապակետարայի արտադրական ձեռնարկության պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։05-ին, մարվել՝ 22։27-ին։ Պահեստային տարածքում այրվել են ապակե շշերի փաթեթավորումները և փայտե տակդիրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930