Բաժիններ՝

Կյանքից հեռացել է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի նախկին հրամանատար Արթուր Սիմոնյանը

Կյանքից հեռացել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը։

Արթուր Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին, Նոր Նորք վարչական շրջանի եկեղեցում։

Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմին, պարգևատրվել բազմաթիվ մեդալներով, այդ թվում՝ ՀՀ, ՌԴ և ՆԱՏՕ-ի 32 գերատեսչական մեդալներով։

Արթուր Սիմոնյանը մինչև 2017 թվականի հոկտեմբեր եղել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930