
Հայ շախմատիստներից ովքե՞ր են ընդգրկվել ՖԻԴԵ-ի վարկանիշի լավագույն 100-յակում

ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) տղամարդկանց և կանանց վարկանիշային աղյուսակների լավագույն հարյուրյակում Հայաստանի 2-ական ներկայացուցիչներ են ընդգրկվել։ Թարմացված վարկանիշները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը 2653 միավորով զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը, իսկ Հովհաննիսյանը 2629 միավորով 100-րդն է։
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը, որը վերջին շրջանում հաղթեց միջազգային մի քանի թոփ մրցաշարերում, 2744 վարկանիշով զբաղեցնում է 13-րդ տեղը:
Կանանց վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 2405 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը, իսկ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 2393 միավորով 48-րդն է։
Հատկանշական է, որ կանանց վարկանիշում հայկական ազգանունով ևս մեկ շախմատիստ կա՝ ԱՄՆ-ն ներկայացնող Տաթև Աբրահամյանը, որը 2407 միավորով զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: