Բաժիններ՝

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը

Աֆղանստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 1400-ի, ավելի քան 3000 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է  Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։

«Կունարի նահանգի շրջաններում երկրաշարժի հետևանքներն այս պահին հետևյալն են. 1411 զոհված, 3124 վիրավոր, 5412 ավերված տուն», – գրել է նա X սոցիալական ցանցում։

The Associated Press-ը նշում է, որ զոհերի թիվը դեռ կարող է զգալիորեն աճել` հատկապես հաշվի առնելով այն, որ Մուջահիդը տվյալներ է տրամադրել միայն մեկ նահանգի համար։ Փրկարարները դեռևս փորձում են հասնել երկրաշարժից լրջորեն տուժած մի շարք հեռավոր լեռնային շրջաններ։

Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 1100 զոհի մասին։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6։ Երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Օգոստոսի 31-ին ժամը 23:47-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջալալաբադ քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժից ամենաշատը տուժել է երկրի արևելքում գտնվող Կունարի նահանգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930