Բաժիններ՝

Այլևս ստիպված չենք լինի տարբեր հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք. Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ի թիվս մի շարք այլ հնչեղ քաղաքական գործերի՝ այսօր տեղի ունեցավ նաև «Տատիկների գործով» հերթական դատական նիստը։ Դատաքննությունը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, սակայն հիմք ընդունելով Կիմա տատի առողջական վիճակի վատթարացումը՝ միջնորդեցի, որ դատական նիստերն այսուհետ իրականացվեն պաշտպանյալիս բացակայությամբ։ Լսելով կողմերի կարծիքը (առարկություն չեղավ)՝ դատարանը բավարարեց միջնորդությունս։ Այլևս ստիպված չենք լինի ամեն նիստին՝ տարբեր հիվանդություններ ունեցող 75-ամյա կնոջը Գյումրիից բերենք Երևան ու ապահովենք նրա վերադարձը։

Հիշեցնեմ, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին վերաբերող այս գործով «ընտրակաշառքի» մեղադրանքը վերաբերում է ոչ թե «փող բաժանելուն», այլ մի քանի մետր ջրագիծ անցկացնելու «խոստումն ընդունելուն»։

Մեղադրանքը չենք ընդունում և դատարանում ապացուցելու ենք մեր պաշտպանյալների անմեղությունը։

Հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 22-ին։

ՀԳ. Շնորհակալ եմ գյումրեցի ընկերներիս, որոնք այս ընթացքում ինձ օգնել են ապահովելու Կիմա տատի ներկայությունը դատական նիստերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930