«Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ–ի նախագահ Սերոբ Գասպարյանն ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Գասպարյանի պաշտպանական թիմը՝ ընդգծելով, որ Գասպարյանը շուրջ 1 տարի առաջ ՔԿՀ է ընդունվել լիովին առողջ։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։
Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։
Ըստ նրա` պարտադիր չէ, որ դեսպանը դիվանագետ լինի, կարելի է ինչ-որ կողմնակի մեկին նշանակել, կարևորը` նա հասկանա և իմանա հայ ժողովրդի առանձնահատկությունները:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր):
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Տիգրան Մեծ պողոտայում թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել:
Ինչպես նշվում է ԱՊՀ պաշտոնական պորտալում, նիստը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, 1 անհետ կորած, արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Պաշտոնական Երևանն ու Բաքուն օգոստոսի 11-ին հանրայնացրին խաղաղության համաձայնագիրը, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել էին արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովը՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ։ Ու հետաքրքիր զուգադիպությամբ, հենց օգոստոսի 11-ին կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում հայտնվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ներկայացրած գաղտնի հարցը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը մասնակցել է «Թուրքիայի էներգետիկան» խորգրով պանելային քննարկմանը։ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Թուրքիան ազատվի արտաքին էներգետիկ կախվախությունից։
Ռուսաստանն աշխատանք է տանում ադրբեջանական կողմի հետ Բաքվում պահվող ՌԴ քաղաքացիների շուտափույթ ազատման և տուն վերադարձի տարբերակների շուրջ:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։
Մոսկվան սպասում է, որ շուտով կսկսվի քաղաքական, ռազմական և հումանիտար հարցերի շուրջ երկխոսությունը ռուս-ուկրաինական աշխատանքային խմբերի շրջանակներում:
Մասնավորապես՝ Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով:
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։
BBC-ն հաղորդում է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում Հունաստանում բռնկվել է ավելի քան 152 նոր հրդեհ։ Շուրջ 4850 հրշեջ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին։ Հազարավոր մարդիկ տարհանվել են հունական Խիոս և Զաքինթոս զբոսաշրջային կղզիներից։
Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ստորագրած հռչակագրով ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագծի մանրամասները:
Հայաստանի Արտաշատ քաղաքում պեղումների ընթացքում լուրջ արդյունքներ են գրանցվել։
Հարավային Կովկասի երկրներն իրենք պետք է խնդիրների լուծումները մշակեն, իսկ այլ խաղացողները պետք է նպաստեն խաղաղ օրակարգի ամրապնդմանը. ՌԴ ԱԳՆ:
2020-2022թթ. եռակողմ հայտարարություններն ակտուալ են, ոչ մի կողմ դրանք չի չեղարկել. ՌԴ ԱԳՆ:
«Շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար»:
Ժամը 12:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի հին խճուղում բախվել են «Mitsubishi», «ՎԱԶ 2121» և բեռնատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:
յունիքով անցնող հաղորդակցությունները ապաշրջափակելիս մենք պետք է հաշվի առնենք ՌԴ սահմանապահների ներկայությունը, նաև ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆադեևը՝ պատասխանելով Սյունիքով անցնող «Թրամփի ուղու» մասին հարցին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) «Հետք»-ի հրապարակման հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցել և որոշել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նկատմամբ 300 հազար դրամի չափով վարչական տույժ կիրառել։
Թրամփի թեկնածությանն աջակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգեման, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվյե Նդուհունգիրեհեն։
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հաստատել է Գազայի հատվածում առաջիկա հարձակողական գործողությունների հիմնական պլանները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, հաղորդում է Der Spiegel-ը։
Ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար հարկավոր է ուղիղ եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև։
Ադրբեջանցի գործընկերները քաջատեղյակ են Կիևի նեոնացիստական ռեժիմին սպառազինության կամ կրկնակի նշանակության մարդասիրական օգնության մատակարարումներ անելու վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշմանը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: