Բաժիններ՝

Քոբուլեթիում հայ երիտասարդ է խեղդվել. մանրամասներ. Sputnik Արմենիա

Սև ծովում` Քոբուլեթիի տարածքում, 24 տարեկան հայ երիտասարդ է խեղդվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Երիտասարդը Գառնի համայնքի բնակիչ Սերգեյ Հակոբյանն էր։ Երիտասարդն իր նշանածի ընտանիքի հետ էր մեկնել հանգստի:

Չնայած բարձր ալիքներին` զույգը որոշել է ծով մտել։ Աղջկան հաջողվել է փրկել, տղային ՝ ոչ։

Ըստ Sputnik Արմենիայի աղբյուրի` զույգը նշանադրվել էր հուլիսի վերջին։

Մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր. նա 2020 թվականին ժամկետային զինծառայող է եղել ՀՀ զինված ուժերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս