
Զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքով հարուցվել է քրվարույթ սիմուլյացիայով ծառայությունից խուսափելու հոդվածով

Օգոստոսի 25–ին, ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Կատարվում է նախաքննություն։