Երբ խաղաղության խոսույթը պատերազմի գործիքներից մեկն է միայն. Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Կլաուզևիցը հանճարեղ է ձևակերպել. Ագրեսորը միշտ իրական խաղաղություն սիրողն է. Նա կգերադասեր տիրանալ ձեր տարածքին առանց որևէ դիմադրության հանդիպելու։ Պարադոքսալ է, բայց խաղաղությունն ավարտվում է ու սկսվում է պատերազմ այն պահից, երբ ագրեսիայի ենթարկվածը դիմադրություն է ցույց տալիս։ Ատացվում է, որ դիմադրողն իր այդ գործողությամբ բերում է պատերազմ։ Հետևաբար` խաղաղությունը փոխվում է պատերազմի, երբ տեղի է ունենում դիմադրություն` ագրեսիայի ենթարկվածի կողմից ագրեսիա կիրառողի հանդեպ։

Հետևաբար, Իլհամի պարտադրված մոդելը հենց այդ տրամաբանության մեջ է. Եթե դիմադրեք, չտաք, չհնազանդվեք, ապա կլինի պատերազմ` ձեր իսկ մեղքով և նախընտրությամբ։ ՆՓի տրամաբանությունը նույնպես Իլհամի պարտադրած մոդելի տրամաբանության մեջ է. Որպեսզի լինի խաղաղություն` պիտի տանք, հնազանդվենք ու բավարարենք։

Ողբերգությունն այն է, որ նույնիսկ եթե կեսից հայերը խելքի գան ու հանձնումների շարքից հետո որոշեն դիմադրել` ռազմավարական տեսանկյունից այն որևէ իմաստ ու նշանակություն էլ չի ունենալու։

Երբ խաղաղության խոսույթը պատերազմի գործիքներից մեկն է միայն։

Դե հիշեք, այդ ո՞ր գիրքն է հեռավոր 2000ականներին նորընտիր նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցներից մեկում նշում որպես իր «սեղանի գիրք»։ Փոքրիկ հուշում. Դա Կլաուզևիցը չի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031