Օգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։
Իսրայելական ուժերն օգոստոսի 18-ի երեկոյան ներխուժել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Կունեյտրայի նահանգի երկու բնակավայր և խուզարկություններ իրականացրել մի քանի տներում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ՝ օգոստոսի 18-ին, դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ։
Ուժայինները Անտրացիտի (Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն) բնակչի են ձերբակալել, որը պայթուցիկ սարքեր էր պատրաստում ահաբեկչական հարձակումների համար և ՌԴ զորքի վերաբերյալ տեղեկություններ էր փոխանցում Ուկրաինայի ԱԾ-ին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ի տարածաշրջանային վարչությունից։
Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին դրական միտում է նշել Չինաստանի և Հնդկաստանի հարաբերություններում 2024 թ. հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո և կոչ է արել պահպանել ու զարգացնել այն:
Մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) 10:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Հաջի Զադեին և անցավ 1/8 եզրափակիչ։
Դատարանը կալանավորել է Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու շրջանի ղեկավար Ինան Գյունեյին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
«Կարապետյանը եղել և մնում է բարեգործության խորհրդանիշ, հայրենասիրության օրինակ, ազգի պատվի պահապան, ինչի մասին վկայում են նրա աստվածահաճո գործերը»:
«Բոլոր հարցերի համար խնդրում ենք կապվել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության այլ հյուպատոսական գրասենյակների հետ»:
Ամերիկյան զենքի մատակարարումներն Ուկրաինային կշարունակվեն, դրանց համար կվճարեն ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերները:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։ Տեղեկությունը հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Հետք»-ի ընթերցողներից մեկը, անանուն մնալու պայմանով, տեղեկություններ է հայտնել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տիրող վիճակի մասին:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան ավելի ակտիվ մասնակցել ԱՊՀ–ի գործունեությանը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՏԱՆԹՈՒՆԻ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, խճ․ Ծիծեռնակաբերդի), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում առևանգված երեխաների վերադարձի անհրաժեշտությունը։
Ծանր որոշում եմ կայացրել՝ դադարեցնել իմ 25 տարվա իրավապաշտպան գործունեությունը. Նինա Կարապետյանցը քաղաքականություն է մտնում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի կողմից ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հավաքագրվել են 405.5կմ ընդհանուր երկարությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։
Ալյասկայում շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին, որ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշ հարցեր դեռ պետք է քննարկվեն:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ:
Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ։
Թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախընտրական ցուցակում ներառել նախկին ՕԵԿ-ականների, որոնք նաեւ պատգամավորներ են եղել, փորձեցինք ճշտել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանից:
Բացի այդ, երկուշաբթի ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Ղրիմի կամրջի վրա մեծ հզորության ռումբ պայթեցնելու ևս մեկ փորձ:
Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Ցանկացած պետության ղեկավար, որն, իհարկե, խելագար չէ, ձգտում է նախ եւ առաջ կայունություն ստեղծել սեփական երկրում։
«Իմ մասնագիտական և կամավորական ուղին տարել է ինձ դեպի հատուկ կարիքներով երեխաների աջակցման ոլորտ, որտեղ զգում եմ ինձ մասնագիտորեն լիարժեք։ Այս աշխատանքը միայն կարեկցանքի կամ բարեգործության մասին չէ, այն պահանջում է խորը մասնագիտական պատրաստվածություն, մշտական զարգացում և նվիրվածություն»,- ասում է 36-ամյա Տաթևիկ Ադամյանը։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Օգոստոսի 18-ը Ռյազանի մարզում հայտարարվել էր սգո օր։
Թրամփի հուլիսին Պուտինի առջև առաջ քաշած 50 օրյա ուլտիմատումն այսպիսով վերջնականապես հօդս ցնդեց։