Բաժիններ՝

Մարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլվելու են. քանի՞ աշխատակից կմնա անգործ. «Փաստ»

Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ։ Համաձայն կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի թիվ 194-Ն որոշման՝ 42 մարզային առողջապահական բաժնետիրական ընկերությունների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են առողջապահության նախարարությանը:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարզերում գործող 3 ծննդատների՝ «Մարտունու ծննդատուն», «Աբովյանի ծննդատուն» և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել առողջապահության նախարարությանը, ինչպես նաև նշված ընկերությունները ևս միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ներառելով նոր ստեղծվող ընկերության կազմում:

Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվեն միաձուլվող կազմակերպությունների վարչատնտեսական անձնակազմի համար կատարվող ծախսերը, ինչպես նաև որակապես կբարելավվեն մարզերում մատուցվող բժշկական ծառայությունները։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031