Բաժիններ՝

Վաշինգտոնում մեկ գիշերում շուրջ 70 մարդ է ձերբակալվել

Վաշինգտոնում գիշերը ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության, սպանության և այլ հանցագործությունների համար կասկածվող 68 մարդ, առգրավվել է 15 միավոր հրազեն։ Այս մասին հաղորդագրություն է հայտնվել ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի սոցիալական ցանցերում: Դրանում նաև նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում ձերբակալվել է ավելի քան 300 մարդ։

Ձերբակալվածներին արդեն մեղադրանք է առաջադրվել հանցագործություններ կատարելու համար: Ձերբակալությանը մասնակցել են դաշնային Ազգային գվարդիան և Կոլումբիայի շրջանի իրավապահ մարմինները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանական ուժերին դաշնային վերահսկողության տակ հանձնելու մասին՝ հանցավորության դեմ պայքարելու համար: Նման միջոցառումները հանրությանը ներկայացվել են որպես «մայրաքաղաքը փրկելու պատմական քայլ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031