Երևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել Աղբահանության և սանմաքրան աշխատակցին

Այսօր՝ օգոստոսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամյա Մելանյա Ա.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, ավտոմեքենան էլ տեղափոխվել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածը Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկի աշխատակից է, ով եղել է իր գործընկերոջ հետ և մաքրման աշխատանքներ է իրականացնելիս եղել:

Տեսանյութեր

Լրահոս