Աշտարակի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում:

Տուժածներ չկան:

Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիակության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խոհանոցում:

Տեսանյութեր

Լրահոս