Բաժիններ՝

Մի քանի ժամում Գազայի հատված է ուղարկվել 120 պալետ մարդասիրական օգնություն

Մի շարք արաբական և եվրոպական երկրներ, համագործակցելով Իսրայելի պաշտպանության բանակի հետ, վերջին մի քանի ժամվա ընթացքում ինքնաթիռներով մարդասիրական օգնության 120 պալետ են տեղափոխել Գազայի հատված։ Այս մասին օգոստոսի 4-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Կանադայի, Գերմանիայի և Բելգիայի միջև համագործակցության շրջանակում, Իսրայելի պաշտպանության բանակը, տարածքներում կառավարական գործողությունների վարչության միջոցով, այսօր (երկուշաբթի) շարունակում է մի շարք գործողություններ՝ ուղղված Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի բարելավմանը։ Վերջին ժամերի ընթացքում վեց տարբեր երկրներ, այդ թվում՝ Կանադան, որն այսօր առաջին անգամ միացել է օդային նետման գործողություններին, Գազայի բնակիչների համար 120 պալետ սնունդ են նետել», – ասվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս