Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավին։

Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ օրենքի շրջանակում եկեղեցու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ի պաշտպանություն Եկեղեցու և եկեղեցականաց ներդրած ջանքերի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031