Դատարանը բավարարել է Ստեփանակերտի քաղաքապետի գործով միջնորդությունը

Այսօր «Ստեփանակերտի գործով» հերթական դատական նիստն էր։ Մեղադրյալի աթոռին են Արցախի մայրաքաղաքի քաղաքապետն ու ավագանու հինգ անդամները։ Դատարանն ավարտեց մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտումը, որից հետո մենք միջնորդեցինք վերացնել մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Հիշեցնեմ, որ այս ամոթալի գործով Ստեփանակերտի քաղաքապետը հետապնդման է ենթարկվում 2024թ. հունիսից – նախ, բանտային կալանք, հետո՝ տնային կալանք, հետո՝ մոտ 5 ամիս «կիսատնային կալանք»»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031