«Կարա՞ս մի կրակոցով երեք նապաստակ փռես, չես կարա, իսկ Աննան արել ա». Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Կարա՞ս մի կրակոցով երեք նապաստակ փռես, չես կարա, իսկ Աննան արել ա։

«Կրթվելը նորաձև է» ծրագիր՝ պետության հաշվին, որով հնարավորություն ստեղծվեց շրջել ՀՀ-ով և մի քանի ոտ շուտ քարոզարշավ սկսել։

Ծրագրի ծախսերն էլ փակ ա, սովորական մահկանացուն չի կարա ծանոթանա՝ կոռուպցիայի բուն, որը հնարավորություն կտա փողեր դուրս գրել, հետո տալ պայմանական Արսեն Գեղեցիկին կամ Ալեն Մաքրաբերանին, որպեսզի մուտք անեն ՔՊ կատյոլ, հետագա քարոզարշավը կազմակերպելու համար։

Երրորդ նապոն էլ թազա ակտիվներ հավաքելն ա. դե Արսեն Գեղեցիկներից և Ալեն Մաքրաբերաններից ազատվելուց հետո փոխարինողներ են պետք, իսկ էս ծրագիրը նոր ծագող աստղեր գտնելու իրական տեղ ա։

Այնպես որ՝ Աննան կրակել լավ էլ գիտի։ Նույնիսկ Չինաստանից էստեղ Տիկինը էլի թմբլիկ պոչիկների վրա նշան բռնելու ա…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031