Նարեկ Կարապետյանը բացահայտում է իշխանությունների սուտը, ձախողումները և ԱՌԱՋԱՐԿՈւՄ է

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է օպոնենտների կողմից իրենց նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող 3 հիմնական ֆեյքերին։

«Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ստեղծում է նոր ուժ՝ նոր գաղափարներով, որի նպատակն է՝ ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին պատասխանել նոր ձևով՝ մեր ձևով։

Առաջին ֆեյք միջոցը, որով փորձելու են հակադրվել մեզ, դա ռուսականության ֆեյքի կիրառումն է․ քանի որ Սամվել Կարապետյանը երկար տարիներ ապրել է ՌԴ-ում և ներդրումներն ու բիզնեսը հիմնականում ՌԴ-ում է, օգտագործվելու է հակառուսականության թեզը, թե Ռուսաստանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի,- նշեց Նարեկ Կարապետյանը՝ մանրամասնելով,- Նրանք, որոնք հիմնականում մտահոգ են ռուսական ազդեցությունից, մտահոգված են, որ ՀՀ ինքնիշխանության հետ կապված կարող են խնդիրներ ի հայտ գալ, ամենածայրահեղականներն էլ հայտարարում են, որ ՀՀ-ն կվերածվի գուբերնիայի։

Եկեք նայենք, թե ով է ՀՀ-ն վերածում գուբերնիայի 2018 թվականին ՌԴ դերը ՀՀ առևտրային շրջանառությունում եղել է ընդամենը 27 տոկոս, այսօր հասել է 45 տոկոսի։ Եվս 15 տոկոս, 2024 թվականի տվյալներով, ՌԴ-ից եկող և ԱՄԷ գնացող ոսկու ու թանկարժեք քարերի, մետաղների արտահանումն է»։

Կարդացեք նաև

Նա շեշտեց՝ ինքնիշխանությունը նշանակում է նաև հավասարակշիռ տնտեսական քաղաքականություն։

Երկրորդ ֆեյքը, որին անդրադարձավ «Տաշիր» ընկերությունների փոխնախագահը, «նախկինների հետ առնչության» թեզն է։

«Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Եվ ինչպես Էռնեկյանը, Քըրքորյանը, Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև»,- նկատեց նա՝ կարևորելով ապաքաղաքական պետական իշխանության անհրաժեշտությունը։

Երրորդ ֆեյքի մասին իր դիտարկումներում նա շեշտեց դրա մանիպուլյատիվ էությունը։

«Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չպետք է լինի: Նույնն էլ ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ չպետք է լինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար․ դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է,- մանրամասնեց Նարեկ Կարապետյանը՝ հիշեցմամբ,- Վրաստանը չունի բանակ, ռազմական ծախսեր, բայց չունի Սփյուռք, Ադրբեջանն ունի նավթ, գազ, բայց չունի Սփյուռք․ տնտեսական ակտիվություն ավելացնող միակ գործոնը մեր Սփյուռքն է։ Եթե մենք հայտարարում ենք, որ Սփյուռքը գործոն չէ, ընդունում ենք, որ նա պետք է միայն փող ուղարկի, մենք այդ փողը ծախսենք, բայց երբ Սփյուռքի ներկայացուցիչը ցանկանա խոսք ասել ՀՀ ներքաղաքական, հասարակական իրավիճակի մասին, պետք է այդ իրավունքը չունենա։ Այսինքն՝ երկրի համար մտահոգվելը սփյուռքահայերի համար պետք է ընդունելի չլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս