Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում, որը կփոխարինի Գարեգին Երկրորդին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Գիտեմ, որ նա բանակցում է տարբեր մարդկանց հետ, թե ով կլինի կաթողիկոսը։ Նա գնում և համոզում է մարդկանց` խոսեք եկեղեցու ղեկավարության դեմ, ամեն ինչ կանեն ձեզ համար»,- ասել է Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանն այս հարցում չի հաջողի, քանի որ եկեղեցին ուժեղ է։

«Կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ են հնչում, սակայն դա նրա գործը չէ։ Դու (նկատի ունի Փաշինյանին–խմբ.)։ Ո՞վ է կաթողիկոսը։ Նա ընտրովի մարդ է։ Ինչ–որ բան ունե՞ս ասելու` ասացիր, իրենք կորոշեն… Ասում է` ես անձամբ եմ ղեկավարելու (նկատի ունի Փաշինյանի հայտարարած Մայր աթոռի «ազատագրման շարժումը»): Տարակուսանք հարուցող հայտարարություն»,- ընդգծել է Աբրահամյանը։

Ըստ նրա` Փաշինյանին առաջնորդում է այն մտավախությունը, որ եկեղեցին առաջիկա ընտրություններին կկոնսոլիդացնի իր դեմ տրամադրված ընտրողներին։

Տեսանյութեր

Լրահոս