Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 3 հոգի տեղում մահացել է

Մոտ 1 ժամ առաջ խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ ժամը 21։50-ի սահմաններում Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին «BMW X3» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, ապա մոտ 80-100 մետր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով կա 3 զոհ։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ տարբեր հատվածներում։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդի և ուղևորների ինքնությունը պարզվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031