Օտարերկրացիների արտաքսման կարգը պարզեցվել է Վրաստանում

«Վրացական երազանք»-ի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ աջակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մշակած «Միջազգային պաշտպանության մասին» օրենսդրական փոփոխությունների փաթեթին: Այս տեղեկությունը հայտնել է Ներքին գործերի նախարարությունը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նախարարության պարաբանմամբ` օրենսդրական փոփոխությունների փաթեթը պատրաստվել է Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի հրահանգներին համապատասխան:

Քրեական օրենսգրքում ավելացվել է պատժի նոր տեսակ՝ օտարերկրացու արտաքսումը Վրաստանից և Վրաստան մուտք գործելու արգելքը որոշակի ժամկետով։

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ավելացվել է վարչական տույժի նոր տեսակ՝ օտարերկրացու արտաքսումը Վրաստանից և Վրաստան մուտք գործելու արգելքը։

Խստացվել են տուգանքներն այն օտարերկրացիների համար, որոնք խախտել են Վրաստանի տարածքում գտնվելու կանոնները։

Երկրում անօրինական բնակվող օտարերկրացիների արտաքսման կարգը պարզեցվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30